Փրփրուն · 15 սեպտեմբերի, 2026 թ.
«Գիշեր». ինչպես ծնվեց Minas Փրփրունը
Աստղեր ու ծաղիկներ սև շշի վրա, նկարչի դիմանկարը խցանի վրա։

Minas Փրփրունը ոգեշնչված է Մինաս Ավետիսյանի «Գիշեր» կտավով։ Սև շշի վրա աստղերն ու սպիտակ ծաղիկները փոխանցում են այն պահը, երբ գիշերը բացում է իր գաղտնիքները։ Տուփը կրկնում է կտավի աստղային երկինքը։
Ներսում հայկական Ոսկեհատն է՝ 2023-ի բերքից, Արմավիրից։ Ոճը՝ էքստրա բրյուտ՝ չոր, մաքուր գինի՝ նուրբ ոսկեգույն պղպջակներով, 11,5–12 % թնդությամբ։
Յուրաքանչյուր մանրուք պատրաստվել է առանձին։ «Timeless legend» գրությամբ ոսկե գլխարկը պատրաստվել է Իսպանիայում, իսկ Մինասի դիմանկարով մետաղե թիթեղը՝ Ֆրանսիայում՝ Էպեռնեում։ Շիշը բացելիս դու բառացիորեն ձեռքումդ ես պահում նկարչի դեմքը։
2025-ին փրփրունը դարձավ Kivera բրենդի հետ համագործակցության հերոսը. դիզայներները նրա ոսկու և մետաղալարի մեջ գտան մանրուքի նույն սերը, ինչ իրենց զգեստներում։


